ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել
14.10.2014 | 12:24

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից։

Այցի շրջանակում Արմեն Մուրադյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 6-րդ նստաշրջանին։ Միջոցառմանը հրավիրված են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ-երկրների առողջապահության նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նստաշրջանի շրջանակում կկայանա նախարարական պլենար նիստ:

Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հոկտեմբերի 15-ին կմասնակցի նաև Ռուսաստանի հայկական միության «Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիայի» կողմից կազմակերպվող Բժիշկների առաջին համառուսական համաժողովին, որի շրջանակում կկայանան նաև հանդիպումներ Մոսկվայում գործող հեղինակավոր հայազգի բժիշկների հետ, ձեռք կբերվեն համագործակցության պայմանավորվածություններ:

Արմեն Մուրադյանը Մոսկվայում կունենա նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ